Հալեպի ժողովրդի համար անցած շաբաթը վատագույնն էր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ժողովրդի համար անցած շաբաթը վատագույնն էր: Այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանվարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը` ընդգծելով, որ այդ համոզմանն է եկել` հուլիսի 14-ին զրուցելով Հալեպով մի քանի պատասխանատու մարդկանց հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեսրոպյանը նշեց, որ հիշյալ ժամանակահատվածում Հալեպի բոլոր շրջանները 24 ժամ ռմբակոծվում էին: Իսկ այդ ամենը տեղի էր ունենում ՌԴ-ի և Թուրքիայի հաշտությունից հետո: ՍԴՀԿ վարչության փոխատենապետի խոսքով, հայաբնակ շրջաններում ամեն օր զոհեր, վիրավորներ և բազմաթիվ ավերածություններ են լինում: Նա ցավով նշեց, որ ամենավառ հայապահպան գաղութը այսօր համարյա չկա: Մի քանի ամիս առաջվա տվյալներով` Հալեպում 10-13 հազար հայ բնակչություն կար, սակայն այսօրվա տվյալներով այնտեղ 4-5 հազար հայ է մնացել: Հալեպից ամեն օր գաղթ կա, այդ պատճառով ճշգրիտ թիվը պարզ չէ: Ամեն օր հայ ընտանիքներ են գալիս Հայաստան, Բեյրութ կամ այլ խաղաղ քաղաքներ:

«Այսօրվա դրությամբ Հայաստանում 10-12 հազար ներգաղթած սիրիահայ կա, որոնց 80 տոկոսը գործազուրկ է: Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչով են զբաղվում սիրիահայերն այստեղ: Սրա լուծումը հարկավոր է գտնել Հայաստանում: Ես կցանկանայի, որ մի օր ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեր սիրիահայերի համար: Սիրիահայը ոչ մի անգամ օգնության կարիք չի ունեցել, բայց այսօր նա դրա կարիքը ունի: Մարդիկ կան՝ աշխատում են, մարդիկ կան՝ իրենց սեփական բիզնեսով են զբաղվում: Երբ սիրիահայերը դիմում են Սփյուռքի նախարարությանը որևէ բանի ակնկալիքով, վերջինը պետք եղածից ավելին է աջակցում: Սփյուռքի նախարարությունն իր աջակցությունն է ցուցաբերում նրանց, սակայն միայն Սփյուռքի նախարարությունը չի կարող այս խնդրին լուծում տալ: Մենք գոհ ենք, որ եկել ենք խաղաղ պայմաններում ենք ապրում: Մենք մեր հերթին ամեն ամիս բարերարներ ենք գտնում, որպեսզի օգնեն սիրիահայերին»,- նշեց ՍԴՀԿ վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Վերջինիս խոսքով Հալեպում այժմ ահավոր վիճակ է: Մարդ տանից դուրս է գալիս՝ չիմանալով մի ժամ հետո կենդանի կմնա՞, թե ոչ:

«Հալեպում գտնվող Սբ Գևորգ եկեղեցին ավերակ վիճակում է, 2-3 օր առաջ Սբ Աստվածածին եկեղեցու կողքը ռմբակոծվեց, բարեբախտաբար եկեղեցու միայն ապակիներն են ջարդվել: Այն միակ գործող եկեղեցին է: Մարդիկ չեն կարողանում իրենց հարազատներին հուղարկավորել: Մեկ- երկու հոգով անհայտ տեղում հուղարկավորում են: Ծերանոցը ռմբակոծված էր, շատ վատ վիճակում է: Շտապ օգնության շնորհիվ ծերերին տեղափոխել են ապահով տեղ»,- ասաց նա:

Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստվում է լավացնել հարաբերությունները Սիրիայի հետ՝ Մեսրոպյանն ասաց, որ սիրիահայերը այն կարծիքին են, որ Թուրքիայի վրա հույս դնել չի կարելի: Նրա խոսքով, ահաբեկիչները հենց Թուրքիայի սահմանից են ներխուժում:

Մեսրոպյանը նաև հավելեց, որ հայկական թաղամասերը ռմբակոծելու հատուկ միտում կա: Նրա խոսքով, ահաբեկիչները լավատեղյակ են, որ այդ թաղամասերում հայեր են բնակվում, և կան հայկական դպրոցներ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում