ԵՏՀ նախարարը` ԵԱՏՄ-ում միասնական արժույթի, հարկային կարգավորումների և Մաքսային օրենսգրքի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթ ներդնելու հարց չի քննարկվում, քանի որ այն ամրագրված չէ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ այլ փաստաթղթերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյմենովը: «Միասնական արժույթի ներդրման հարցը չի քննարկվում ԵԱՏՄ որևէ հարթակում, քանի որ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ այլ փաստաթղթերում չի խոսվում միասնական արժույթի մասին»,-ասաց ԵՏՀ պաշտոնյան: Նրա խոսքով` փորձ է արվում ԵԱՏՄ տարածքում ունենալ ներդաշնակեցված արժութային կարգավորում, փոխադարձ առևտրում արժութային սահմանափակումներից խուսափում, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական շուկա մուտքի հնարավորություններ: «Ինչ վերաբերում է դրամավարկային, արժութային քաղաքականությանը, ապա այն գտնվում է երկրների տիրույթում, դեռ նրանք պատրաստ չեն դա փոխանցել վերազգային մակարդակ, իսկ առանց դրա միասնական արժույթը չի կարող կայանալ»,-հավելեց Սուլեյմենովը:

Ինչ վերաբերում է հարկային կարգավորումներին, ապա Տիմուր Սուլեյմենովի խոսքով` այդ հարցերը ևս պետությունների ազգային տիրույթում են: «Հարկերի դրույքները, հարկաբաժինները, հարկային արտոնությունները որոշվում են պետությունների մակարդակում: Մենք որպես հանձնաժողով պետք է ցուցաբերենք չեզոքություն, հետևենք, որ խտրական վերաբերմունքի չարժանանան այս կամ այն ապրանքները անդամ-երկրների շուկաներում: Եթե հայկական ապրանքը հայտնվում է, օրինակ, Ղազախստանում, այն չպետք է ավելի շատ հարկվի, քան այնտեղ արտադրվածը»,-նշեց պաշտոնյան` ավելացնելով, որ դա հիմնային սկզբունք է, որի իրականացման համար մշտապես մոնիտորինգ ու վերահսկողություն է իրականացվում:

Անդրադառնալով միասնական Մաքսային օրենսգրքին` ԵՏՀ նախարարը նշեց, որ դա թերևս ամենակարևոր փաստաթուղթն է ծավալի ու խորության իմաստով: «Մենք շատ համաձայնագրեր ունենք, որոնք կարգավորում են ոլորտները հիմնային մակարդակում, մնացածը մնում է ազգային մակարդակում: Մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս կարգավորել մաքսային իրավահարաբերությունների ամբողջությունը, հետևաբար ակնհայտ է, որ ռիսկերի կառավարման և մաքսային ծառայությունների համակարգերի, ինչպես նաև բիզնեսի ու պետության փոխհարաբերություններում տեսակետների տարբերության պայմաններում, շատ դժվար է այդ բոլոր փաստաթղթերի համաձայնեցումը»,-ասաց Սուլեյմենով: Նա հիշեցրեց, որ մայիսին Հայաստանում կայացած ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստին սահմանվել է Մաքսային օրենսգրքի մշակումն ավարտելու ժամկետը: «Բավականին խիստ ժամկետ է դրվել, մինչ այս տարվա դեկտեմբերի 1-ը մենք կունենանք Մաքսային օրենսգիրքը»,-հավելեց պաշտոնյան:

Հայերեն English

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը