ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունը 18 մլն դրամ է հատկացրել Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ տեղադրելու համար:ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 6 մլն դրամ է հատկացվել Դվին գյուղի համար երկու հակակարկտային սարք գնելու նպատակով, 6 մլն դրամ հատկացվել է Վերին Արտաշատ գյուղի համար հակակարկտային երկու սարք գնելու նպատակով, 3 մլն դրամ` Խնաբերդ գյուղի համար հակակարկտային մեկ սարք գնելու նպատակով, եւս 3 մլն դրամ` Այգեզարդ գյուղի համար հակակարկտային մեկ սարք գնելու նպատակով:
«Գյուղերում ամենամեծ խնդիրներից մեկը հակակարկտային համակարգերն են, քանի որ լուրջ եկամուտների կորուստ ենք ունենում: Այսօր մեզանից գյուղացիները հիմնականում պահանջում են իրենց արտադրանքը փրկելու խնդիրը լուծել: Մենք խնդիր ունենք առաջիկայում լուրջ ծավալային ներդրում իրականացնելու՝ հակակարկտային համակարգերի և ցանցային ապահովության խնդիրը լուծելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լոքյանը: