ԱՊՀ ինստիտուտի աշխատակիցները ստացել են ՀՀ Նախագահի պարգևները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունում հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի՝ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար և ռուսաստանյան ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ շնորհված պարգևների հանձնման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր բացման խոսքում, շնորհավորելով ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և աշխատակիցներին հոբելյանի առթիվ, ընդգծել է, որ իր գործունեության երկու տասնամյակների ընթացքում կառույցը նշանակալի ներդրում է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների առավել խորացման գործում: «ԱՊՀ երկրների ինստիտուտը հետխորհրդային զարգացումների բարդ խճանկարում պատվով իրականացրել և շարունակում է իրականացնել տարածաշրջանային արդի հարցերի շուրջ իրազեկվածության բարձրացմանն ուղղված իր առաքելությունը»,- նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը դեսպան Եսայանն ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրման և Շանհայան համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևին և ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովին հանձնել է ՀՀ Նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալները, իսկ ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Եգորովին, Կովկասի բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանևսկուն և Միջին Ասիայի ու Ղազախստանի բաժնի ղեկավար Անդրեյ Գրոզինին՝ ՀՀ Նախագահի շնորհակալագրերը:

Ելույթով հանդես է եկել ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ով շնորհակալություն է հայտնել հայաստանյան իշխանություններին բարձր պատվի արժանացնելու համար՝ նշելով, որ կառույցը հետագայում ևս կշարունակի ջանքերը՝ ուղղված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը