Փաստ մեկնաբանությամբ

Գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ

1 րոպեի ընթերցում

Գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ով կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:Այդ մասին «Արմենպրես»-ին է հայտնել Չիլինգարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ինչպես նշեց փաստաբանը՝ գեներալ-մայորն ունի առողջական խնդիրներ, սակայն մանրամասները ներկայացնել չի կարող: «Դա բժշկական գաղտնիք է»,- պարզաբանեց Սահակյանը:

ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Իսկ գնդապետ Մելսիկ Պապյանը մեղադրվում էՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նա հունիսի 29-ին ազատվել է կալանքից առողջական խնդիրների պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում