Դիանա Դիկովսկին երկրպագուներին կներկայացնի նոր երգեր, նոր տեսահոլովակներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլին քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի հայ երաժիշտները անցկացրել են բարեգործական համերգաշար, որի ամբողջ հասույթը տրամադրվել է Արցախին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին:

«Համերգին մասնակցել են ոչ միայն հայ երաժիշտներ, այլև այլազգի մեր գործընկերները նույնպես իրենց ներդրումն են ունեցել: Գումարը տրամադրվել է բանակի կարիքների համար, զոհված զինծառայողների ընտանիքներին: Գումարն Արցախին կազմակերպիչները տրամադրել են անձամբ: Անցկացվել է 4 համերգ, մեր գլխավոր ուղերձն է եղել լինել միասնական, ուժեղ ու անվախ»,-ասաց Դիանա Դիկովսկին:

Անդրադառնալով «Գոլոս Ուկրաինի» նախագծում իր մասնակցությանը և «Դլե յաման» երգի իր կատարման արձագանքին՝ Դիանա Դիկովսկին նշեց, որ մեծ պատիվ էր այդ երգը Ուրկաինայի երաժշտասեր հասարակությանը ներկայացնելը:

«Երբ առաջարկվեց այդ երգը կատարել, ես շատ հուզվեցի, ինձ համար մեծ պատիվ էր, բայց հասկանալի էր, որ նաև մեծ պատասխանատվություն էր: Նախ երգը այն հնարավորությունը չուներ, որ ես իմ ձայնային տվյալները ցույց տայի, իսկ ես մասնակցում էի մրցույթին, հետևաբար, ինձ մնում էր այնպես ելույթ ունենալ, որ հուզեի ժյուրիի անդամներին: Երգն իմ կողմից ներկայացվեց դուդուկի հնչյունների ներքո: Հպարտությամբ կարող եմ ասել, որ ստացվեց, ես մի պահ փակեցի աչքերս ու մոռացա, որ մրցույթի եմ մասնակցում և միայնվերջում նկատեցի, որ ժյուրիի անդամները շրջվել են»,-ասաց Դիանա Դիկովսկին:

Ինչ վերաբերում է Դիանա Դիկովսկու առաջիկա ծրագրերին, ապա նա նշեց, որ Հայաստանում դեռ մենահամերգ չի նախատեսում, սակայն կլինեն նոր երգեր, նոր տեսահոլովակներ: Դիանա Դիկովսկին տեղեկացրեց, որ սպասվում է երգ ուկրաինացի երաժիշտ Իվան Դորնի կողմից: Դրանից բացի, կան այլ երգեր կատարելու առաջարկներ: Ներկայում դրանք դիտարկվում են: Սպասվում է նաև հայ երգահանների հետ համագործակցություն:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն