Փաստ մեկնաբանությամբ

Հռոմի պապի Հայաստան այցի ավարտի մասին թուրքական լրատվամիջոցները չեն գրել. Թուրքագետ

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապի Հայաստան այցի ավարտի մասին թուրքական լրատվամիջոցները չեն գրել. Թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԹուրքագետՀակոբՉաքրյանըխոսել է Հռոմի պապի Հայաստան այցելության վերաբերյալ թուրքական մամուլի անդրադարձի մասին:Չաքրյանը նշել է, որ թուրքական մամուլը բազմիցս անդրադարձել է Հռոմի պապի Հայաստան այցելության ընթացքին, սակայն այսօր ոչ մի լրատվամիջոց չի խոսել այցելության ավարտի մասին:

Նրա խոսքով, թուրքական լրատվամիջոցները նույնիսկ փորձել են պարզել, թե ի ՞նչ հանգամանքներում է Հռոմի պապը Հայաստան եկել, ինչի՞ համար է փոխել տեքստի բովանդակությունը՝ օգտագործելով «ցեղասպանություն» բառը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրատվամիջոցներից մեկը գրել է, թե Հռոմի պապը Հայաստան է այցելել, քանի որ Վատիկանում տեղի ունեցած Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ այդ բանը խոստացել էր հայոց զույգ կաթողիկոսներին:

Ինչ վերաբերում է Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը, թուրքական լրատվամիջոցը ներկայացրել է Պապի այս խոսքը.«Հայաստանի նախագահի խոսքից հետո ես որոշեցի այդ բառն արտասանել: Ես Վատիկանում արդեն օգտագործել էի «ցեղասպանություն» բառը, Երևանում չօգտագործելը շատ տարօրինակ կհնչեր»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում