Եվրամիության փլուզման սկի՞զբը. «Ալիք»-ի գլխավոր խմբագրի հոդվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը հոդված է հրապարակել Եվրամիության ապագայի վերաբերյալ: Հոդվածը կրում է հետևյալ խորագիրը. «Եվրամիության փլուզման սկի՞զբը. ազգայինի հաղթանակը, գլոբալիզիմի պարտությունը»: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

«Աւելի քան չորս տասնամեայ անդամութիւնից յետոյ, Եւրոպայի երբեմնի ախոյեան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» յայտ ներկայացրեց նոյն եւրոընտանիքին: Ընտանեկան տւեալ «կաշկանդւածութիւնից» ձերբազատւելու համարձակութիւնը վերագրելի է նոյնինքն անգլիական ժողովրդին, որն «Աշտոն-Քեմերոնային» եւրոպետական իշխանապետական համակարգի տեւական դիպլոմատիային դէմ-յանդիման` հանրաքւէով արտայայտեց իր կամքը:

Գերտէրութիւնների` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան եւ ինքը` Եւրոմիութեան գլխաւոր խաղացողների համարժէք թեր, դէմ, թէ° ձեռնպահ արձագանգները վկայեցին առ այն, որ «քաղաքական երկրաշարժ Եւրոպայում» բնութագիրը արդէն իսկ իրողական ապացոյց է:

Պատճառ-հետեւանքային հետագայ կարճատեւ ու երկարաժամկէտ քաղաքա-տնտեսական իրադարձութիւնների մասին կանխագուշակումներից զերծ մնալով հանդերձ, սակայն, արձանագրելի են հետեւալները.-

1- Անգլիացին դրսեւորեց անկախական ձգտումների իր կամքը` թէկուզեւ հարազատ, բայց Եւրոընտանեկան բիւրոկրատիկ կապանքներից ու կախւածութիւնից:

2- Անգլիան իր հանրաքւէով նաեւ ու մանաւանդ ցուցաբերեց ազգային արժեհամակարգին վերակառչելու գիտակցւած դիրքորոշում, հիասթափւելով այսպէս ասած տնտեսա-քաղաքական գլոբալ-լիբեռալ արհեստածին, անդէմ ու ապազգային արժեհամակարգի «օրինաչափութիւններից»...

3-Անգլիայի հանրաքւէն հէնց առաջինը որպէս դրական արձագանգեցին նոյնինքն Եւրոմիութեան առաջնակարգ ու դեռեւս անդամ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Յունաստան, Իսպանիա...) ազգային կուսակցութիւններն ու առաւել անկախ համակարգերի ձգտող ուժերը:

Ահաւասիկ.-

«Եւրոպայի քաղաքական երկրաշարժը» անխուսափելիօրէն ճաքեր է տալու թէ իւրային, եւ թէ անդրեւրոպական ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական միջազգային փոխյարաբերութիւնների լայնարձակ աշխարհագրութիւններում..., որից էլ բխելու է ի վերջոյ, եթէ ոչ «Եւրոմիութեան փլուզումը», բայց հաստատապէս տրոհման ու փլուզման սկիզբը»:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին