Համաշխարհային ֆիլատելիստական մրցույթում Հայկական նամականիշերը գրավել են երկրորդ տեղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյու Յորք-2016» Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային Փոստային Միության հովանու ներքո կազմակերպվել էր ֆիլատելիստական մրցույթ, որին Հայփոստի ներկայացրած 2013, 2014 և 2015թթ. հայկական նամականիշերի հավաքածուն գրավել է երկրորդ տեղը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Հավաքածուն բաղկացած է 29 նամականիշերից և գեղաթերթիկներից, որոնք նվիրված են հայ մշակույթին, պատմությանը, Հայաստանի բնությանը և այլն:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում «Հայփոստի» ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների մեջ:

Առանձնահատուկ ուշադրության են արժանացել Հռոմի Պապին նվիրված նամականիշերի և գեղաթերթիկների էսքիզները, որոնք նախագծվել և մշակվել են «Հայփոստի» մասնագետների կողմից: Ի դեպ դրանք արդեն տպագրված են և հանդիսավոր պայմաններում կմարվեն Հռոմի Պապի հայաստանյան այցի օրերին:

Ցուցահանդեսին մասնակցեցին տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: «Հայփոստն» առաջին անգամ մասնակցեց նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի դարձրեց Հայաստանը:

Միջոցառման ընթացքում Հայփոստը մարեց երկու գեղաթերթիկ՝ նվիրված «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին և «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին:

Հայերեն English Русский

Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն

Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Չինաստանն աջակցում է Իրանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը. Վան Ի

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ