Իրաքում եզդի ազգը բնաջնջման եզրին է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիական համայնքն աշխարհի գերտերությունների ուշադրությունն է հրավիրում Իրաքում եզդիների անվտանգության խնդրին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ եզդիների ոչնչացման գործընթացն այսօր էլ շարունակվում է:

«Օրեր առաջ Իրաքում «Իսլամական պետության» զինյալները 19 եզդի աղջիկների այրել են, դա անմարդկային վերաբերմունք է: Գերտերություններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել եզդիների խնդրին, պետք է վերացվի այս բարբարոսությունը, մեղավորները պետք է միջազգային դատարանի առաջ կանգնեն»,-ասաց Ազիզ Թամոյանը: Նրա խոսքով, այսօր շուրջ 3 հազար 500 եզդի կանայք գերության մեջ են:

ՀՀ վաստակավոր լրագրող, իրավաբան Հասան Թամոյանի խոսքով, այնպես չէ, որ գերտերություններն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում եզդիների պաշտպանության խնդրին, պարզապես արդյունքները դեռևս բավարար չեն:

«Այսօր Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիների վիճակն ահավոր է, այնտեղ մնացած եզդիները վտանգված են, կործանման, բնաջնջման եզրին են կանգնած: Պետք է խնդրենք առաջադեմ մարդկությանը, որ տեր կանգնի մեր ժողովրդին, որ մենք որպես տեսակ, մեր ուրույն կրոնով, պատմությամբ չվերանանք աշխարհի երեսից»,-ասաց Հասան Թամոյանը:

Այսօր աշխարհի շատ երկրներում են ահաբեկչական գործողություններ տեղի ունենում, և ահաբեկչության դեմ պայքարը դարձել է համամարդկային խնդիր: Օրեր առաջ ԱՄՆ-ում իրականացվեց ահաբեկչություն, ահաբեկչական գործողություններ եղան Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում:

«Ահաբեկչական խմբավորումները դեռևս շարունակում են իրենց գործը: Իհարկե, եզդիներին ուղղված աջակցության գործընթացի արդյունքները դեռևս չեն բավարարում, բայց շատ պահանջներ դնել չենք կարող: Շատ հաճախ ես եզդիներին եմ ասում՝ իսկ դո՛ւք ի՞նչ եք անում: Շատ դեպքերում եզդիները դարձան նման իրավիճակում հայտնվելու պատճառը, մեղավորը: Կողքից թվում է, թե Իրաքում եզդիները միասնական են, սակայն շատերը դարձել են քաղաքական խաղերի զոհեր և մասնակիցներ»,-հավելեց Հասան Թամոյանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին