Հասարակական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության նոր պետ է նշանակել

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության նոր պետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարությանegov.amկայքում:

Մինչ այս Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, որից ազատման որոշումը ևս առկա է:

Հունիսի 7-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել էր Արտյոմ Մովսեսյանը՝ իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում