Արտյոմ Մովսեսյանն ազատվել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտյոմ Մովսեսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին լուրը հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ ավելացնելով, որ Մովսեսյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: