Թուրքական ժխտողականությունն այսուհետ ավելի է կաղալու ու սողալու. պատմաբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի`Օսմանյական կայսրության նախկին դաշնակցի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը խիստ հարված է թուրքական ժխտողական քաղաքականությանը, որն այսուհետ կկաղա, կդանդաղի ու կսողա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպես է կարծում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին: «Այս բանաձևը լայն հնարավորություններ է ընձեռում մեզ զարգացնելու, առաջ մղելու մեր շահերը` մարդու միջազգային իրավունքի ու արդարությանը համապատասխան»,-ասաց բանախոսը:

Հայրունու խոսքով` Բունդեսթագը բանաձևով գերմանական կառավարությանը կոչ է անում խրախուսել Թուրքիային հայկական մշակույթի ժառանգության պահպանության ակտիվացման ուղղությամբ: «Բացի այդ կոչ է անում մեծ ուշադրություն դարձնել դպրոցական, բուհական ու քաղաքագիտական դասագրքերում ու ձեռնարկներում Հայոց ցեղասպանության հարցի լուսաբանմանն ու արծարծմանը: Հիմա բոլոր երկրամասներին հստակ կոչ է արվում այն դարձնել դասագրքերի թեմա ու լուսաբանել սերունդներին պատմական իրողությունը պարզ դարձնելու համար: Եվ միաժամանակ շեշտադրվում է Գերմանիայի պատասխանատվությունը նաև այլ հարցերում»,-նշեց նա:

Բանախոսը կարևոր հանգամանք է համարում այն, որ բանաձևը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմք է դիտարկում Թուրքիայի կողմից պատմական իրողությունների լուսաբանումը: «Բանաձևում ասվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար ու նշվում է, որ պետք է արվեն քայլեր Ցյուրիխյան արձանագրությունները կյանքի կոչելու, միջպետական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման կապակցությամբ»,-հավելեց պատմաբանը:

Աշոտ Հայրունին նկատեց, որ փոխհատուցման հարցի վերաբերյալ իրավական նկարագիր չկա բանաձևում, բայց փաստը, որ Գերմանիան ճանաչում է նաև իր հանցակցությունը, ճանապարհ է բացում փոխհատուցման պահանջի հետագա զարգացումների համար: «Եթե ընդունված է պատմական մեղքը, դրա հետևանքները, եթե դա գնահատված է ինչպես հարկն է, ապա փոխհատուցման խնդիրն անմիջակաորեն սրան է արծարծվում: Պետք է էլ ավելի իրատեսական դառնա Հայոց ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության մեջ»,-ավելացրեց նա:

Պատմաբանը լիահույս է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ազդակ կդառնա հարցի միջազգային ճանաչման գործում: Բացի այդ` այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ազդակ ու խթան է թուրքական հասարակության համար: Հայրունին վստահ է, որ Թուրքիան կընդունի իր մեղքը, եթե լինի թուրք հասարակության ճնշումը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին