Սիրիայում պետք է օր առաջ ցամաքային գործողություններ իրականացվեն. արաբագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրավիճակը մեղմելու համար միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են ցամաքային գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Այս փուլում միջազգային հանրության կողմից կարևոր քայլերից կլինի Սիրիայում համակարգված ցամաքային գործողություններ իրականացնելն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների: Եվ դա պետք է արվի օր առաջ: Լավ կլինի, որ այդ գործողություններն սկսվեն Հալեպից, որը բաժանված է հատվածների, և որոնք տարբեր խմբավորումների հսկողության տակ են»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Հալեպը կարևոր քաղաք է նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որովհետև այնտեղ ապրում են մեր հայրենակիցները: Ո՞րը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անելիքը: Հարցին ի պատասխան՝ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ միջազգային հարթակներում հայերի անվտանգության հարցը բարձրացնելուց բացի, անհրաժեշտ է խոսել նաև հենց Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելուց մասին:

«Հայաստանը կարող է բարձրաձայնել այդ մասին, իրավիճակը մեղմելու տարբերակ առաջարկել: Եվ ճիշտ կլինի, որ այդ ցամաքային գործողություններն իրականացվեն իշխանական ուժերի հետ համատեղ` ժամանակավորապես մի կողմ դնելով դրանց հեռացման հարցը»,-ասաց արաբագետը:

Որո՞նք են փխրուն հրադադարի տապալման պատճառները: Սարգիս Գրիգորյանը նշեց, որ այդ պատճառները մի քանիսն են:

«Ես դեռ նախկինում էի ասում, որ այստեղ հրադադար չկա: Իհարկե, եղան խմբավորումներ, որոնք հայտարարեցին, որ զենքերը վայր են դնում և միանում հրադադարին, սակայն, ըստ էության, այդ խմբավորումները երկում մեծ ազդեցություն չունեին: Իսկ ահա ազդեցիկ խմբավորումները շարունակում էին կռվել»,-ասաց Սարգիս Գրիգորյանը: Ինչ վերաբերում է Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման նոր փուլին, ապա արաբագետը նշեց, որ պատճառներից մեկը Ժնևում անցկացվող չստացված բանակցություններն են, որոնցից դուրս եկան Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող ուժերը:

Հայերեն العربية Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին