Փաստ մեկնաբանությամբ

Այսօր ողջ հայ ազգը միասնական է ու զինվորագրված. Վահրամ Բաղդասարյան

2 րոպեի ընթերցում

Այսօր ողջ հայ ազգը միասնական է ու զինվորագրված. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ է անում ավելի զգույշ լինել հայկական բանակի սպառազինության հետ կապված պնդումներում, քանի որ խոսքը գնում է հաղթանակած բանակի մասին: Պատգամավորն այս մասին խոսել է Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: «Մենք հաղթել ենք շնորհիվ մեր հրամանատարական կազմի պրոֆեսիոնալության և զինվորի մարտական հոգու: Պետք չէ խլրտումներ մտցնել, քանի որ այսօր ամբողջ հայ ազգը միասնական է և զինվորագրված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը հավելեց, թե թյուր պնդումներ են, որ առաջնագծում անապահով խավի երեխաներն են և ավելացրեց, որ իր բարեկամները նույնպես առաջնագծում են: Այդուհանդերձ, ըստ նրա, առաջնագծի անապահով բոլոր ընտանիքները հսկողության և ուշադրության կենտրոնում են:

«Կարող եք բոլոր տեղերում հետաքրքրվել, նույնիսկ ԱԺ պատգամավորների շրջանում և կտեսնեք, որ բոլորը վարկ ունեն: Գաղտնիք չէ, որ մեր երկրում կա մի ստվար զանգված, ովքեր ունեն վարկեր ու խնդիրներ, սակայն դա կապել սահմանի հետ, տարանջատում մտցնել մեր ընտանիքների և զինվորների մեջ, անընդունելի եմ համարում: Այսօր բոլորն են զինվորագրված, Հայաստանը, Արցախը և սփյուռքը միասնական են»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում