ԱԻՆ-ի նախնական տվյալներով 63 երթուղու ավտոբուսի պայթյունից զոհվել է մեկ մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 25-ի երեկոյանԵրևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներովկան 6 տուժած և 1 զոհ:Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում:Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 1 զոհ: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1963 թ. ծնված Հ. Մ.-ը, 1979 թ. ծնված Ա. Ե.ը, 1971 թ. ծնված Հ. Թ.-ը, 2002 թ. ծնված Է. Գ., 2001 թ. ծնված Ա. Մ.-ը, 2001 թ. ծնված Ռ. Խ.-ը

ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Է. Գ.-ի և Ռ. Խ.-ի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Ա. Մ.-ը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լուսանկարը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցից

Հայերեն English Русский

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը

Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 117 տարեկան

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը

ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին