Կարեն Միրզոյանը բանակցությունների հաջողության պարտադիր պայման է համարում Արցախի մասնակցությունը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հաջողություն ապահովելու համար պարտադիր պայման է ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: «Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,- նշեց Միրզոյանը:

Հարցին՝ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Դա Արցախի Հանրապետության մշտական դիրքորոշումն է: Այդ հարցը մենք բարձրացրել ենք ոչ միայն երեկվա հանդիպման, այլ նաև շատ այլ հանդիպումների ժամանակ: Մենք շարունակելու ենք այդ մասին բարձրաձայնել մինչև այն պահը, երբ Արցախը կվերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Ստեփանակերտում են: Նրանք ապրիլի 7-ին հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը