Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը լաբորատորիա է բացել Տավուշի մարզում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ.Միլսը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ապրիլի 6-ին մասնակցել են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը: Պարոն Լանս Բրուքսը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունից (ՊՎՆԳ) նույնպես մասնակցեց բացման արարողությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ հավելելով. «Իջևանում գտնվող լաբորատորիան վերանորոգվել է ՊՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակներում: ԿՈՆՀԾ-ի առաքելությունն է համախմբել և ապահովել խիստ վտանգավոր հարուցիչների անվտանգությունը, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանի Հանրապետության` մարդու և կենդանիների հիվանդությունների վերահսկման համակարգերը, որպեսզի նվազեցվեն մարդու կամ կենդանիների վտանգավոր հիվանդությունների բռնկման ռիսկերը: «Այս լաբորատորիայի վերանորոգումը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն նշանավորում է ԿՈՆՀԾ-ի կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արդիականացվող մի շարք տարածաշրջանային և կենտրոնական լաբորատորիաներից առաջինի բացումը», - ասել է դեսպան Ռիչարդ Մ. Միլսը:

ԿՈՆՀԾ-ն Իջևանի հաստատությունում աշխատող անձնակազմին և մասնագետներին ուղղորդել և վերապատրաստել է, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով աշխատել և կիրառել իրենց հմտությունները և լաբորատոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լաբորատորիան գործի և լավ պահպանվի ապագայի համար: ԿՈՆՀԾ-ն այժմ ավարտում է Գյումրիում նմանատիպ տարածաշրջանային լաբորատորիայի վերանորոգման աշխատանքները, իսկ 2017 թ.-ին կավարտի նաև ևս երեք հաստատությունների կառուցումը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Բոլոր այդ տարածաշրջանային լաբորատորիաները կապված կլինեն Երևան քաղաքում գտնվող Ազգային կենտրոնական հաստատության հետ, որի բացումը նախատեսվում է 2016 թ.-ի հուլիսին:

Բացի լաբորատոր վերանորոգումներից և բարելավումներից` ԿՈՆՀԾ-ն նաև տրամադրել է արժեքավոր ռեսուրսներ, սարքավորումներ, անցկացրել ուսուցումներ` առողջապահության, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ:

ԿՈՆՀԾ-ն և նրա հայ գործընկերները աշխատում են բարելավելու երկրի հնարավորությունները` հայտնաբերելու, ախտորոշելու և արձագանքելու կենսաբանական հիվանդությունների բռնկումներին և դեպքերին`թե՛ բնական, և թե՛ տեխնածին:

ԿՈՆՀԾ-ն նախարարություններին նաև հնարավորություն է ընձեռել` համագործակցելու ԱՄՆ-ի հետ և որպես գործընկեր հանդես գալու միջազգային գիտական հաստատությունների և փորձագետների հետ: Այս գործընկերությունը մեծապես բարելավել է Հայաստանի կարողությունը` համապատասխանելու մարդու և կենդանիների առողջության միջազգային կանոններին` ներկայացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից: ԱՄՆ-ն և Հայաստանը համատեղ զարգացրել են Հայաստանի գիտական և հետազոտական փորձը` կապված հատուկ վտանգավոր ախտածինների հետ:

Իր խոսքում դեսպան Միլսը ընդգծել է, որ «այս ծրագիրը Հայաստանի կառավարության Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է: Հաշվի առնելով 21-րդ դարի մարտահրավերները, երբ նոր ի հայտ եկող կենսաբանական սպառնալիքները զգալի ռիսկ են հանդիսանում գլոբալ առողջապահական անվտանգության համար, այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկու երկրների համար»:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը