Չինական ընկերությունն ուսումնասիրում է հայ-իրանական երկաթուղու կառուցման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հետաքրքրված է հայ-իրանական երկաթուղու կառուցման հեռանկարով և հստակ գործողություններ է սկսել այդ ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Չինաստանը հայ-իրանական երկաթուղին դիտարկում է որպես Մետաքսի ճանապարհի միջանցքներից մեկը և հետաքրքրված է այդ երկաթուղու կառուցման հեռանկարով: Չինաստանն արդեն համապատասխան ընկերություն է ներգրավել, որը գնահատում է իրականացնում, հաշվարկում հնարավոր ռիսկերը և օգուտները»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարը հավելեց, որ հայ-իրանական երկաթուղու կառուցումը շատ մեծ ծախսեր է ենթադրում, ուստի Հայաստանի և Իրանի ֆինանսական միջոցները դրա համար բավարար չեն լինի: Քոչարյանի խոսքով՝ դրա համար հարկավոր է գտնել այլ ներդրողներ, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

Դիտարկմանը, թե հայ-իրանական երկաթուղու մասին արդեն երկար տարիներ խոսվում է, սակայն այդ հարցում որևէ առաջընթաց չկա, Շավարշ Քոչարյանը հստակեցրեց, որ նախկինում Իրանը պատժամիջոցների տակ էր, իսկ նման պայմաններում շատ դժվար կլիներ նման ծրագրեր կյանքի կոչելը: «Հիմա, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվել են, սկսել են կենդանանալ բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր: Արդեն ընթանում է երրորդ բարձրավոլտ կայանի կառուցումը: Հյուսիս-հարավ միջանցքի հետ կապված տեսնում ենք, որ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Ստորագրվել է երկու հուշագիր էներգետիկ ոլորտում: Նոր զարգացումներ են սպասվում տրանսպորտային ոլորտում համագործակցության առումով»,- նշեց փոխնախարարը:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին