Մեղրիին և Ագարակին կմատակարարվի իրանական գազ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքների բնակչությանը կմատակարարվի իրանական գազ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:Կառավարությունը մարտի 31-ի նիստում թույլատրեց այս երկու համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանն իրականացնել գազաբաշխիչ համակարգի շինարարությունը:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է գործընթացի վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, նախարարն ասաց, որ պարզապես այն միակ մասնագիտական կառույցն է, որը կարող է հայկական կողմից տեխնիկական կատարման մակարդակը վերահսկել:

Մյուս հարցին՝ ինչ գնով է մատակարարվելու իրանական գազը Մեղրիին և Ագարակին՝ Յոլյանը հստակ պատասխան չտվեց: «Շինարարական աշխատանքներ կլինեն, բնակչին կհասնի գազը, եթե թանկ լինի, բնակիչն ինքը կարող է որոշում կայացնել՝ սպառե՞լ, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ-ի կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր, որով ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն դոլար, որպես դրամաշնորհ ՀՀ-ում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:

Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում էր 2016թ. սկզբին,ավարտը` 6-7 ամսվա ընթացքում:

Հայերեն English

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը