Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Ալիևի մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Ալիևի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, որով նա Մինսկի խմբին որոշ համանախագահների մեղադրում է «իրենց գործողություններով հակամարտության սառեցմանը նպաստելու մեջ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին խոսել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը ևս «լուծում է փնտրում այս բարդ իրադրության մեջ, որը երկկողմ հարաբերություններում երկար տարիներ ի վեր շարունակում է մնալ որպես լրջագույն խնդիր»: «Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից»,- ասել է Զախարովան` հավելելով, որ այդ ամենը պետք է արվի միջազգային իրավունքի, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում