Փաստ մեկնաբանությամբ

Կառավարելի քաոսը ահաբեկչությունը սնող պատճառն է. Հայկ Բաբուխանյան

2 րոպեի ընթերցում

Կառավարելի քաոսը ահաբեկչությունը սնող պատճառն է. Հայկ Բաբուխանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց վերջին օրերին Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններից և ներքաղաքական իրավիճակից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Բաբաուխանյանը մասնավորապես նշեց.

«Առաջին հերթին պետք է ցավակցել Բրյուսելում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մարդկանց հարազատներին և մերձավորներին: Այսօր Եվրոպան ծանր վիճակում է: Կարծում եմ, ցանկացած քաղաքակիրթ մարդ պետք է ցավի զգացողություն ունենա այս դեպքի հետ կապված: Մենք պետք է հասկանանք, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է տարվի ոչ թե հետևանքների առումով, այլ պատճառները վերլուծելով»:

Պատգամավորն իր խոսքում նաև անդրադարձավ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին:

«Երբ մարդկանց զրկում են իրենց ավանդույթներից, ազատությունից, դա ահաբեկչություն ծնող պատճառ է դառնում: Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, երբ ԱՄՆ-ը զինում էր, ըստ էության, ավազակային խմբավորումներին, այդ զենքն ի վերջո ընկավ ահաբեկիչների ձեռքը, ինչի հետևանքով ԻՊ-ն փորձում է ընդլայնել իր տարածքները: Երբ Արևմուտքը Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում կիրառեց կառավարվող քաոսի հայտնի տեսությունը, այդ երկրները դարձան ահաբեկիչներ պատրաստող և աճեցնող երկրներ: Նախ պետք է հասկանալ, թե ինչու են մարդիկ դառնում ահաբեկիչ, քանի որ ահաբեկիչը մահապարտ է, ով գաղափարի համար է դիմում նման քայլի: Հետևաբար, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Մերձավոր Արևելքում և Ասիայի որոշ երկրներում մարդիկ կորցրել են իրենց տները, կենսակերպը, հարազատներին, ինչը դրդապատճառ է հանդիսանում այդ մարդկանց համար մտնել ահաբեկչական խմբավորումներ», - Ասաց Բաբուխանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում