Տնտեսություն

BAXI ընկերությունը 150 տարեկան է

3 րոպեի ընթերցում

BAXI ընկերությունը 150 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BAXI հայտնի ապրանքանիշի պատմությունը սկսել է դեռեւս 150 տարի առաջ, Մեծ Բրիտանիայում, երբ երկաթ ձուլող և մեքենավար Ռիչարդ Բաքսինդեյլը ստեղծում է իր ընկերությունը, որի գործը հետագայում շարունակում են որդիները:

Փուլ առ փուլ ծանոթանալով BAXI -ի ստեղծմանն ու գործունեության ողջ ընթացքին՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ 150-ամյա ընկերության կայունությունը, ժամանակի պահանջներին համապատասխան՝ սպառողի համար հարմարավետություն ու անվտանգություն ապահովելը հուսալի երաշխիք են նաև ապագայի համար: Կատարելագործվելով ու կիրառելով նորագույն տեխնոլոգիների վերջին նվաճումները՝ BAXI-ն մշտապես ներկայանում է իր նոր ձեռքբերումներով: Յուրաքանչյուր տարիընկերությունն արտադրում է հարյուր հազարավոր գազի կաթսաներ և ջեռուցման համակարգեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էմէքս Գրուպ» ընկերությունից («Իդեալ համակարգ»),թողարկվող BAXI արտադրանքի զգալի մասն արտահանվում է աշխարհի տասնյակ երկրներ:

Եվ այսպես, 1866թ. Ռիչարդ Բաքսինդեյլի ստեղծած ընկերությունը, որը հետագայում հանդիսացավBAXI -ի հաղթական ուղու սկիզբը, 1981-ին անվանվում է «Ռիչարդ Բաքսինդեյլ և տղաներ (ինժեներներ, փականագործ-մոնտաժողներ և մեքենավարներ)» ու 1898թ-ին՝ Ռիչարդի թոշակի անցնելուց հետո, փոխանցվում որդիներին՝ Ջորջին (1856-1908) ու Թոմասին (1849-1914):

1895-ին ընկերությունն արտադրում էր խոհանոցի գազօջախ, վառարան և ապահովում էր մի շարք այլ արտադրատեսականի և ծառայություններ:

Առաջին արտադրատեսակը, որ կրում էր BAXI անունը, 1935թ. ստեղծված կառավարվող ներգետնյա օդաքարշության համակարգն էր:

1950-ականներին ընկերությունն սկսում է կենտրոնանալ հիմնականում ներտնային ջեռուցման հատվածի վրա և BAXI -ն դառնում է բոլորին հայտնի անուն:

1999թ-ից BAXI GROUP-ի կազմի մեջ է մտնում նաեւ իտալական Ocean Idroclima ընկերությունը, որը արտադրում էր հատակի եւ պատի գազի կաթսաներ, էլեկտրական ջրատաքացուցիչներ, ջեռուցման մարտկոցներ: Իսկ 10 տարի անց՝ 2009թ.-ից մինչ հիմա BAXI GROUP-ի հետ միասին

հանդիսանում է աշխարհում խոշորագույն, ինժեներական սարքավորումներ արտադրող, «BDR Thermea»-ի մի մասը՝ հաստատելով իր դիրքը ջեռուցման և տաք ջրամատակարարման համակարգերի համաշխարհային արտադրության և մատակարարման գործում: Այն շարունակում է թարմացնել արտադրատեսակների ցանկը, որտեղ ընդգրկվում են մրցանակակիր կաթսաներ և նորարար մի շարք տեխնոլոգիաներ:

Այսօր, միայն իտալական BAXI S.P.A. ընկերության արտադրական տարածքը կազմում է մոտ 100.000քմ: Պատին կախվող գազի կաթսաների արտադրությունը տարեկան անցնում է 500.000 միավորը:

Դե իսկ 2003թ-ից ի վեր Հայաստանում BAXI կաթսաների նորագույն մոդելները անընդհատ թարմացվում եւ ներկայացվում են «Իդեալ համակարգ»-ի խանութների ցանցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում