Սիրիայում կրակի դադարեցման արդյունքները նկատելի են. Գագիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում կրակի դադարեցման մասին որոշումը բավական արդյունավետ է կյանքի կոչվում, արդյունքները նկատելի են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Սա պարտադրված հրադադար էր, ընդդիմադիրները համոզվեցին, որ այսպես շարունակելով, մեծ հեռանկարներ չունեն, խոշոր դերակատարները տեսան, որ իրավիճակը փոխվել է, վերահսկողությունից դուրս է գալիս և գնացին հրադադարի: Հրադադարը բավական արդյունավետ է ընթանում, բազմաթիվ ընդդիմադիր ջոկատներ միացել են հրադադարին, տարբեր խմբերի միջև բանակցություններ են ընթանում: Կարծես թե, առաջին քայլերը հուսադրող են: Հույս է առաջացել, և թունելի վերջում լուս է երևում»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Նա որպես հուսադրող տարր է համարում Ռուսաստանի կողմից ներկայացված Սիրիան դաշնության վերածելու առաջարկը: Ըստ նրա` դա սթափ մոտեցում է և կարող է արտահայտել շատերի շահերը:

«Խնդիրն այն է, որ Սիրիայում կան տարբեր կրոնական խմբեր: Սիրիան դաշնության վերածելու տարբերակը թույլ կտա, որ որոշակի հիմունքների վրա այդ խմբերը միմյաց հետ համատեղ ապրեն նույն պետության սահմաններում: Այսօր գերիշխում է այն գաղափարը, որ Սիրիայի ամբողջականությունը պետք է պահպանվի: Այլ խնդիր է, որ ազգային, կրոնական ներկայացուցչությունները պետք է այս կամ այն չափով ավելի կարևոր դերակատարում ունենան պետության կառավարման գործում»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

Թեպետ հրադադարը հաստատված է, և դրական միտումներ են նկատվում, այդուհանդերձ երկրում կրակի ամբողջական դադարեցման համար երկար ժամանակ կպահանջվի, նշեց Գագիկ Հարությունյանը:

«Ղարաբաղյան հակամարտության համատեքստում մենք գիտենք՝ ինչ է նշանակում հրադադար: Դա մեկ օրում վերջացող գործ չէ, բայց պետք է արձանագրել, որ Սիրիայում միմյանց վերացնելու մթնոլորտը, կարծես թե, փոխվել է: Այնպես որ, առաջին արդյունքները հուսադրող են»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ապրիլին Սիրիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև հայ թեկնածուների առաջադրմանը` Գագիկ Հարությունյանը նշեց, որ ընտրական գործընթացները բավական ծանր պայմաններում են անցկացվելու: Նա կարևոր համարեց հայ թեկնածուների մասնակցությունը, բայց և հիշեցրեց հայկական համայնքի կորուստների մասին:

«Հայերի պարագայում մենք ունենք չափազանց մեծ կորուստներ: Ժամանակին խոսվում էր Սիրիայում ապրող 100 հազարից ավելի հայերի մասին: Այսօր լավատեսական գնահատականներով մոտ 20 հազար հայ է մնացել, մյուսները հիմնականում դուրս են եկել երկրից: Չնայած Սիրիայում հայերի թիվը կրճատվել է, ամեն դեպքում հույս կա, որ խորհրդարանում մեկ պատգամավոր կունենանք»,-ավելացրեց Գագիկ Հարությունյանը` նշելով, որ այդ տեսանկյունից ուսանելի է Իրանի, Լիբանանի փորձը:

Հայերեն English Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք