ԵՏՀ-ն քննարկել է Եվրասիական տնտեսական միության տարածքում ծառայությունների ազատականացման հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է Եվրասիական տնտեսական միության ծառայությունների ազատականացման հարցերը: Փետրվարի 24-26-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ կայացել է ըստ ծառայությունների սեկտորների աշխատանքային խմբերի քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից, արդյունքում նշվել է, որ ԵՏՄ-ի ծառայությունների շուկան ձևավորվելու է ազատականացման ծրագրերին համապատասխան:

Տիմուր Սուլեյմենովը հիշեցրել է, որ համաձայն Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշման, ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունները մինչ 2016 թվականի ապրիլի 1-ը պետք է ազատականացման ծրագրեր մշակեն` կոնկրետ ոլորտներում ձևավորելով միասնական շուկա: Մինչ ընթացիկ տարվա հուլիսի 1-ը, հանձնաժողովը պետք է ծրագրերը ներկայացնի Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հաստատմանը:

Ազատականացման ծրագրերը հաստատելուց հետո ծառայությունների սեկտորները կփոխանցվեն միասնական շուկայի ռեժիմի: Ըստ դրա, մատակարարները կարող են ծառայություններ մատուցել ԵԱՏՄ-ի ցանկացած երկրում իրենց պետության ռեժիմի պայմաններում: Այդ մոտեցումն առավել բարենպաստ է, քանի որ կարիք չի լինի որևէ երկրում իրավաբանական անձ ձևակերպել, մեկ այլ երկրում էլ դա հաստատել:

Հայերեն English Русский

Հայաստանն ԱԲ ոլորտում կարող է համաշխարհային թատերաբեմ դուրս գալ․ ՀՀ վարչապետի և NVIDIA-ի փոխնախագահի մասնակցությամբ քննարկում է անցկացվել

Նոյեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին