Փաստ մեկնաբանությամբ

Անկարայում տեղի ունեցածն Էրդողանի վարած վտանգավոր քաղաքականության հետևանք է. Ռուբեն Սաֆրաստյան

2 րոպեի ընթերցում

Անկարայում տեղի ունեցածն Էրդողանի վարած վտանգավոր քաղաքականության հետևանք է. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցածը ցավալի, դատապարտելի իրողություն է, սակայն այդ ամենը Թուրքիայի իշխանությունների, մասնավորապես, Էրդողանի վարած վտանգավոր քաղաքականության հետևանք է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով, Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունը:

«Էրդողանի վտանգավոր քաղաքականությունը թե ներքին, թե արտաքին ուղղությամբ է: Արտաքին բնագավառում Թուրքիայի քաղաքականությունը լուրջ խնդիր է դարձել տարածաշրջանի երկրների, հարևանների, և, ի վերջո, հենց իր համար: Երկրի ներսում էլ տեսանք մինչև ընտրությունները ինչ կատարվեց: Էրդողանի ղեկավարած իշխանությունները միտումնավոր սրեցին հարաբերությունները քրդերի հետ: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ Էրդողանի այսպիսի ավանտյուրիստական, վտանգավոր թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը տալիս է այդ ցավալի արդյունքները»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` չբացառելով, որ ստեղծված իրավիճակը Էրդողանը կարող է օգտագործել քրդերի հետ կապված խնդիրները լուծելու համար:

Անկարայում փետրվարի 17-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է առնվազն 28, վիրավորվել՝ 61 մարդ: Աշխարհի ղեկավարները դատապարտել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կատարված ահաբեկչությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում