Ծնողազուրկ երեխաները կստանան աջակցություն սեփական բիզնես հիմնելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60 ծնողազուրկ երեխա կստանա աջակցություն սեփական բիզնես հիմնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի իրազեկման առաջին աշխատաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց երեխաների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը:

«Մեծ պատիվ է ելույթ ունենալ այստեղ: Եվրամիությունը հպարտ է, որ միջոցներ է հատկացնում այս ծրագիրն իրականացնելու համար: Ծրագրի բյուջեն կազմում է 400 000 եվրո գումար: Այս ծրագիրն իրականացվում է երեխաների և երիտասարդ սերնդի զարգացման և իրավունքների պաշտպանության համար: Ժողովրդավարական զարգացումների արդյունքում նոր կյանք մտած սերնդին տրամադրվող հնարավորություններն էլ ավելի կարևոր են դարձել: Եվրոպայում ամենուր երեխաները դիտվում են որպես լավագույն հույս դեպի պայծառ ապագան»,-ասաց դեսպանը:

Սվիտալսկիի խոսքով, Հայաստանում ընտանեկան կապերը շատ սերտ են, և ավելի մեծ է երեխաների հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը, ինչը ողջունելի է: Ծրագրի շահառուները 16-23 տարեկան ծնողազուրկ երեխաներն են, որոնք խնամվում են մանկատներում կամ խնամատար ընտանիքներում, հանձնված են խնամքի կամ ինքնուրույն կյանք են վարում:

Ծրագրի 60 շահառուների համար կկազմակերպվեն փոքր բիզնեսի ստեղծման և կառավարման, սահմանադրական իրավունքի, անգլերեն լեզվի և համակարգչային հմտություննրի վեցամսյա դասընթացներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ողջունեց նախաձեռնությունը և նշեց, որ 2015 թվականին մանկատներում բնակվող մոտ 660 երեխաներից 520-ը հատուկ խնամքի կարիք ունեցողներ են, իսկ մոտ 150 երեխա ստանում է խնամք գիշերօթիկ դպրոցներում:

«Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի նպատակն է 16-23 տարեկան ծնողազուրկ երեխաներին տրամադրել անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական կողմնորոշմանը և սեփական բիզնես սկսելուն:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից