Մոսկվայում կրպակների ապամոնտաժումը գործազրկության մեծ հոսք չի առաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը չի բացառում, որ Մոսկվայում կրպակների ապամոնտաժման գործընթացը կարող է շարունակվել ու տարածվել նաև այլ քաղաքների վրա: Նրա կարծիքով` Մոսկվայի իշխանությունների այդ քայլը միգրանտներին, այդ թվում` հայերին, ուղղակիորեն ճնշելու նպատակ չէր հետապնդում, բայց այն ուղղված էր հարկային դաշտում աշխատող ռուսների իրավունքների պաշտպանությանը:

«Մոսկվայի դեպքերը նաև սանկցիաների հետևանք են` չնայած ներկացվեց, որ Մոսկվա քաղաքը ուզում են բարեկարգել, մայթերը նեղացել էին այդ կրպաների կառուցման պատճառով: Բայց կարծում եմ դա ստվեր, կոռուպցիա և այլ խնդիրներ էր առաջացնում: Այսօր, եթե Ռուսաստանում աշխատատեղերի խնդիր կա, առևտուրը իրենց քաղաքացիների շահերի պաշտպանության, հարկերի գանձման տեսանկյունից կարևոր է, ապա նման ստվերային տնտեսությունները խանգարում են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Մակարյանը:

Բանախոսի դիտարկմամբ` կրպակների սեփականատեր հայերի մի մասն այդքան էլ պատրաստ չէր այդ ամենին, մինչև վերջին պահը հույս ունեին, որ կարող էին իրենց առևտուրը շարունակել: «Հայերը պետք է պատրաստ լինեն նման երևույթների: Պետք է բիզնեսը լինի գրագետ, ցանկացած երկրում նման գործունեություն իրականացնելիս իմանան իրենց իրավունքներն ու օրենքները»,-հավելեց Գագիկ Մակարյանը:

Նրա կարծիքով` կրպակների ապամոնտաժումը գործազրկության մեծ հոսք չի առաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում, ինչն էլ էականորեն չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեծաթիվ չեն եղել այդ տնտեսավարողները: Բայց գործընթացի շարունակությունը այլ քաղաքներում կարող է վնասների հանգեցնել:

Մոսկվայի իշխանությունները քաղաքի կենտրոնի, մետրոյի կայարանների հարևանությամբապամոնտաժել են հարյուրից ավելի առևտրի կետեր: Ապամոնտաժված կրպակները հիմնականում պատկանում էին ԱՊՀ երկրների քաղաքացիների, այդ թվում` հայերի: Մոսկվայիքաղաքապետարանն իր այդ գործողությունները բացատրել է անվտանգության նկատառումներով: Քաղաքապետարանից նշել են, որ առևտրի նոր կետեր կառուցելու համար նրանց կառաջարկվեն այլ տարածքներ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին