Քաղաքականություն

Շվեդիայի ԱԳ նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կրակի մոտ

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի ԱԳ նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կրակի մոտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Եղեռնի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոցցեղասպանությանթանգարան-ինստիտուտի փոխտնօրենՍուրեն Մանուկյանի ուղեկցությամբ ԱԳ նախարարը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ, ինչպես նաև ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի առջև: Մարգոտ Վալստրյոմը ծանոթացավ նաև Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությանը, շրջեց հուշահամալիրի տարածքում:

Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 10-ին: 2014 թ. հունվարի 22-ին Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը: 2006թ.մայիսի 15-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության պատվավոր հյուպատոս է նշանակվել Էդիթ Խաչատրյանը:

Շվեդիայի խորհրդարանը 2010թ. մարտի 11-ին ընդունած բանաձեւով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում