Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով

2 րոպեի ընթերցում

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության պետ Ղազարոս Բեզիրգանյանը: «Մենք 2015թ. գործարկել ենք մեր երկրորդ գնդիկավոր աղացը և նախատեսում ենք ավելացնել մեր արտադրությունը ևս 10 տոկոսով: Առաջին գնդիկավոր աղացը մենք շահագործման էինք հանձնել 2011թ. և այն ժամանակ կարողացանք մեծացնել մեր արտադրության ծավալները 27 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նա ընդգծեց, որ ստեղծված տնտեսական պայմաններում հանքաարդյունաբերության համար շատ ծանր պայմաններ են, սակայն կոմբինատի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում իր պարտականությունները կատարելու համար: Մենք այս տարվա համար էլ պետք է բարձրացնենք արտադրողականությունը, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները»,- նշեց Բեզիրգանյանը՝ հավելելով, որ կոմբինատում աշխատողների կրճատումներ չեն եղել:

Նա հավելեց, որ անցած տարի կոմբինատում 18 միլիոն 237 հազար տոննա հանքաքար է վերամշակվել, իսկ այս տարի նախատեսվում է վերամշակել 20 միլիոն 103 հազար 900 տոննա հանքաքար, ինչը պայմանավորված է նոր գնդիկավոր աղացի շահագործմամբ:

Փետրվարի 6-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացել է իրականացված ներդրումներին և կոմբինատի զարգացման ծրագրերին:

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում