Սպասվող լրահոս. 29.01.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հետտոնական օրը՝ հունվարի 29-ին, կառավարությունն անցնում է գործի: Այսօր գործադիրի հերթական նիստն է, որի օրակագրում ամենատարբեր ոլորտներին վերաբերող 3 տասնյակից ավելի հարցեր են: Նիստին գործադիրը պատրաստվում է հավանության արժանացնել Արաբական Միացյալ Էմիրություններին սեփականության իրավունքով հողատարածք տրամադրելու նախագիծը: Տարածքի տրամադրման նպատակը դեսպանության շենքի կառուցումն է: Հողատարծքը գտնվում է Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում: Կառավարության նիստի օրակարգային մեկ այլ հարցով ներկայացվելու է առաջարկ՝ շարունակելու հողօգտագործողներին տրամադրվելիք դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը:

Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը. սպասվում է աշխատանքային քննարկում այս թեմայով: Քննարկմանը կներկայացվեն Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության գործընթացները, անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության հիմնախնդիրները, ոլորտին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության մարտահրավերներն առցանց միջավայրում:

Ինչպիսին է Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը: Այս հարցի պատասխանն այսօր կտա ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Սուր շնչառական հիվանդություններից բացի ոչ պակաս կարևոր է Հայաստանում խոսքի ազատության վիճակը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կներկայացվի 2015թվականի տարեկան զեկույցը` անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատության վիճակին և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքներին:

Մսի, մսամթերքի ու կաթնամթերքի շուկայի վերահսկողությունը, հանրապետությունում տարածված դաբաղն ու մարդու վարակվելու հավանականությունը: Ինչպե՞ս ճիշտ ընտրել ու մշակել մթերքը հիվանդանալուց խուսափելու համար: Այս և այլ հարցերին կանդրադառնան սննդաբան Հասմիկ Աբովյանն ու «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն էլ ամփոփում է 2015 թվականի բնական շարժի ցուցանիշները` ծնելիություն, մահացություն, ամուսնություն, ամուսնալուծություն: Վիճակագրական տվյալները կներկայացնի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Անցնենք մշակութային թեմաներին: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, փոխտնօրեն Սարինա Ավթանդիլյանը և գիտական խորհրդի ղեկավար Մհեր Նավոյանը կամփոփեն կատարված աշխատանքն ու կներկայացնեն առաջիկա ծրագրերը:

Նորակազմ «The sounds of art» («Արվեստի ձայներ») ջազ խումբն էլ առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը