Սպասվող լրահոս. 28.01.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այսօր` հունվարի 28-ին, լրանում է Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարին: Ինչպես օրն, այնպես էլ սպասվող լրահոսը տոնական է: Բանակի օրվա առթիվ կայանալու է ՀՀ ՊՆ հետազոտական համալսարանի բացումը:

Աջակցություն զինվորներին` «Շնորհակալ եմ քեզ հայ զինվոր» խորագրով բարեգործական ակցիայի շրջանակներում: Այսօր Հանրապետության Հրապարակում «Civil Voice» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվելու է արդեն ավանդույթ դարձած «Շնորհակա՜լ եմ քեզ, հա՛յ զինվոր» բարեգործական ակցիան: Վերջինիս նպատակն է հավաքագրել և փոխանցել անհրաժեշտ պարագաներ սահմանամերձ գոտիներում իրենց զինվորական ծառայությունն իրականացնող զինվորներին:

Այսօր բանակի կազմավորման թեմայի շուրջ խոսելու են պատերազմի բովով անցած մարտիկները: Գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը, ղարաբաղյան պատերազմի մասնակից, երգահան Դավիթ Ամալյանը կկիսվեն իրենց հիշողություններով: Թեմային անդրադառնալու են նաև մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչները ` բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ազատարմարտիկ, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Օրվա լրահոսում բանակի թեման կշարունակվի նաև Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շեշտադրմամբ: «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը, ղարաբաղյան պատերազմի մասնակից-ազատամարտիկներ՝ Արագած Մկրտչյանը եւ Ռաֆիկ Ղազինյանը կանդրադառնան Ադբեջանի սադրանքներին, հայկական կողմի գործողություններին:

Քննարկումներ ղարաբաղյան պատերազմի, բանակի ձևավորման, բանակի ձեռքբերումների մասին: «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» ՀԿ հիմնադիր նախագահ Աիդա Սերոբյանը և արցախյան գոյամարտի ազատամարտիկները կպատմեն իրական պատմություններ կապված բանակաշինության, արցախյան գոյամարտում Հայոց բանակի ձևավորման, կայացման և այսօրվա մեր սահմանները պահող հայ զինվորի տոկունության մասին:

Տոնական օրը կավարտվի տոնական համերգով: Այն տեղի կունենա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:

Հայերեն English

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ