ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը հաջողված էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊԵՐՍ: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը հաջողված էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն` անդրադառնալով ԵԽԽՎ-ում ներկայացված երկու հակահայկական բանաձևերի քննարկմանը:

«Պետք է դրական գնահատականի արժանանցնել խորհրդարանական դիվանագիտության, ինչպես նաև բոլոր այն մարդկանց աշխատանքը, ովքեր ջանքեր չեն խնայել այս արդյունքին հասնելու համար: Շնորհավորում եմ մեր դիվանագիտությանը հերթական նոր կարևոր ձեռքբերման կապակցությամբ»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, երկու հակահայկական զեկույցներից մեկը, որը հեղինակել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերը, չընդունվեց: Այն հայ-ադրբեջանական հարաբերություներում ընդհանուր քաղաքական իրավիճակ էր նկարագրում: Այսինքն` Ադրբեջանի պրոպագանդան այստեղ ձախողվեց: Երկրորդ զեկույցը, որն ավելի հումանիտար հարցերին է վերաբերում` ուղղված ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման խնդրին, ըստ քաղաքագետի, քաղաքական տեսակետից այդքան կարևոր նշանակություն չունի:

«Չնայած «ոչ ոքի» տրամաբանության մեջ էին իրենց պահում ԵԽԽՎ-ի պատգամավորները, փորձելով կողմերի միջև պահել հավասարակշռություն, այդուհանդերձ, կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, ձմեռային նստաշրջանը հաջողվեց: Ըստ էության, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա երկու բանաձևերի քաղաքական հնարավոր ազդեցությունը նախքան նստաշրջանի սկիզբն արդեն իսկ չեզոքացվել էր: Մենք տեսանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների դատապարտող հայտարարությունը: Ակնհայտ էր, որ քաղաքական ազդեցություն այդ բանաձևերը բանակցային գործընթացի վրա չեն ունենալու: Մնում էր տեղեկատվական-քարոզչական դաշտը: Ձայների հավասարակշռությունը, կարծում եմ, չեզոքացրեց հնարավոր քարոզչական բացասական ազդեցությունը հայկական կողմի համար, որը կարող էր օգտագործել Ադրբեջանը»,-ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը:

ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկումները և քվերակությունը, քաղաքագետի կարծիքով, լոբբիստական աշխատանքի արդյունք են: Ըստ նրա` քննարկումները որպես այդպիսին ակտիվ չէին, հնչում էին ոչ պատրաստված կարծիքներ, բայց թե ադրբեջանական, թե հայկական կողմը ի ցույց դրեցին նախապատասրաստական փուլում արված ամբողջ աշխատանքը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Մեկ այլ քվեարկությամբ էլ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը:

Հայերեն English Русский

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը