Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը բխում է քաղաքական խնդիրներից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: Աշխարհի 30-ից ավելի երկրներում, այդ թվում, Հայաստանում, այդ օրը բազմաթիվ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում: Հայաստանի հրեական համայնքը հունվարի 27-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ հիշատակի միջոցառում է կազմակերպելու Երևանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին այս մասին տեղեկացրեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

«Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս հավաքվելու ենք Հայ ժողովրդի ցեղասպանությանը և Հոլոքոստին նվիրված հուշահամալիրի մոտ, ծաղիկներ ենք խոնարհելու` հարգելով միլիոնավոր նահատակված հրեաների հիշատակը»,-ասաց Ռիմա Վարժապետյանը:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ հատվածներում տեղի ունեցող իրադարձություններին` Ռիմա Վարժապետյանը նշեց, որ այսօր գլուխ են բարձրացնում նացիստական ուժերը, միգուցե, մոռանալով 20-րդ դարի դաժան իրողությունները:

«Մենք ականատես ենք լինում ցավալի զարգացումների Մերձավոր Արևելքում և այլ երկրներում: Եվ եթե մենք այսօր չասենք «այլեւս երբեք» , ապա չի բացառվում, որ կրկնվեն Հոլոքոստի տարիները»,-ասաց Ռիմա Վարժապետյանը:

Հայաստանում հրեական համայնքի նախագահի տեղակալ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, ցավոք, 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից, հետագայում` Հոլոքսոտից աշխարհը դասեր չի քաղել: «Շարունակվում են դաժան իրադարձություները: Տեսանք, թե ինչ եղավ Աֆրիկյան որոշ երկրներում, այսօր լարված իրավիճակ է Եվրոպայում: Կարծում եմ, այդ ամենը պետք է նպաստի, որ սթափ մտածող մարդիկ վերհիշեն անցյալը և անեն ամեն ինչ նախկինում ունեցած սև էջերը բացառելու համար»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Իսրայելը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքականության խնդիր կա: «Իսրայելում անցկացված հարցման համաձայն, հասարակության մեծ մասը կողմ է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, շատ ժամանակ քաղաքական գործիչների ու հասարակության կարծիքները տարանջատվում են: Շատ քաղաքական գործիչներ նախընտրական շրջանում ասում են, որ ընտրվելու պարագայում կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց հենց ընտրվում են, այդ մասին մոռանում են»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը: Հրեական համայնքի ներկայացուցիչներն այդ գործընթացում կարևորեցին ժողովրդական դիվանագիտության դերը:

Հայերեն العربية English

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի

COP17-ում ընդունված «Երևանի ուղին» կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին