Ինչպես պատրաստել աղի բլիթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայ առաքելական եղեկեցին Սուրբ Սարգսի տոնը նշում է հունվարի 23-ին: Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը: Տոնի նախորդ օրը երիտասարդներն ուտում են աղի բլիթ` հույսով, որ երազին իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա:

Ինչպես պատրաստել աղի բլիթ

Բաղադրիչներ.

ալյուր – 1 բաժակ,

աղ – 1 ճ. գդ.,

ջուր

Ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագույն դառնալը:

Մեկ այլ տարբերակով առաջարկվում է տարայի մեջ լցնել այլուրն ու աղը, խառնել, ապա ջուր ավելացնել: Խորհուրդ է տրվում ավելացնել նաև մածուն և թթվասեր, որպեսզի լինի ավելի համեղ: Անհրաժեշտ է խմորը գրտնակել՝ ստանալով բարակ շերտ: Բաժակի օգնությամբ խմորից կլորակներ ստանալ ու դնել թավայի մեջ` թխելով 15-20 րոպե:

Սուրբ Սարգսի տոնին հիշարժան սովորություններից է տան տանիքին կամ պատշգամբին փոխինդով մատուցարան դնելը եւ սպասելը Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

Աննա Գզիրյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում