Փաստ մեկնաբանությամբ

Սիրիայում և Իրաքում իրականացվում է ասորիներին ոչնչացնելու հատուկ քաղաքականություն

1 րոպեի ընթերցում

Սիրիայում և Իրաքում իրականացվում է ասորիներին ոչնչացնելու հատուկ քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արեւելքում շարունակվում է ասորիների նկատմամբ ցեղասպանությունը, սակայն միջազգային հանրությունը որեւէ կերպ չի արձագանքում այդ փաստին: Գնահատականը` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԱՄՆ Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրոևայինն է:

«Եվրոպական պետություններն արդեն հասկացել են, որ Մերձավոր Արևելքում տարվում է քրիստոնյաների բնաջնջման քաղաքականության, սակայն այն կանխելու ուղղությամբ ոչ մի ռեալ քայլ չեն ձեռնարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Խոսրոեւան` հավելելով, որ այսօր էլ Մերձավոր Արևելքից ասորիների ցեղասպանությունը շարունակվում է: Նրանցից շատերը բռնել են գաղթականության ուղին: Խոսրոևայի գնահատմամբ, որեւէ ռեալ քայլ չի կատարվում ասորիների ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:

«ԱՄՆ-ն մինչև այժմ չի ճանաչում քրիստոնյա ասորիների այս ողբերգությունը որպես ցեղասպանություն: Չգիտեմ՝ ի՞նչ տարբերություն է դնում, որ Մերձավոր Արևելքում եզդիների նկատմամբ կատարվածը ճանաչում են ցեղասպանություն, քրիստոնյաների հանդեպ կատարվածը՝ ոչ: Այն ինչ կատարվում է եզդիների դեմ Մերձավոր Արևելքում, ցեղասպանության դասական օրինակ է»,- ասաց Խոսրոևան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում