Ավետիսյանների հարազատները Գյումրու հրապարակում հայտարարեցին դատական նիստին մասնակցելու որոշման մասին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները կմասնակցեն հունվարի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայում յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական արտագնա նիստին: Նրանք Գյումրիի կենտրոնական հրապարակում հունվարի 16-ին հավաքվել էին` հայտարարելու իրենց որոշման և պահանջների մասին: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպաններն ընդգծեցին, որ առանց հարազատների ներկայության էլ միևնույն է, նիստերն ընթանալու են և դրանց չմասնակցելն ու միջնորդություններով հանդես չգալը չի բխում Ավետիսյանների հարազատների շահերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավետիսյանների ընտանիքի դուստր Լուսինե Ավետիսյանը, առաջին անգամ խոսելով լրատվամիջոցների համար, նշեց. «Դժվար է Պերմյակովի հետ միևնույն դահլիճում գտնվելը, սակայն մենք կմասնակցենք դատական նիստին, որպեսզի այն չընթանա առանց մեր ներկայության և առանց մեր մասնակցության չկայացվեն վճիռները»:

Այդուհանդերձ, փաստաբանները մտադիր են դատական նիստին ներկայացնել միջնորդություն` դատը արտագնա չանցկացնելու և նիստերը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու մասին: Ավետիսյանների հարազատները պահանջում են նաև նորմալ պայմաններ ռուսական բազայի տարածքում անցկացվող դատական նիստի ժամանակ. նախորդ անգամ նրանց շահերի պաշտպանների համար սեղան տեղադրված չէր: Նստելու տեղերը բավարար չէին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Հայկական կողմի վարույթում գտնվող գործով դատական առաջին նիստը կայացել է 2015թ. դեկտեմբերի 18-ին:

Հայերեն English

Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա