Հասարակական

ՊՆ-ում քննարկել են կիբերանվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հարցը

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ում քննարկել են կիբերանվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հունվարի 14-ին ընդունել է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կիբերանվտանգության քաղաքականության համակարգման շտաբի ղեկավար Քարստեն Գայերին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը գերմանական կողմին ներկայացրել է պաշտպանության համակարգում կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը, առաջիկա ծրագրերը և արտերկրյա կառույցների հետ համագործակցության հիմնական ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ շրջանակներում կիբերանվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում