Փաստ մեկնաբանությամբ

Արա Պապյանը Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը տարածաշրջանում գերակայության համար պայքար է համարում

2 րոպեի ընթերցում

 Արա Պապյանը Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը տարածաշրջանում գերակայության համար պայքար է համարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտությունը իրականում պայքար է տարածաշրջանում գերակայության համար: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: «Սադամ Հուսեյնի տապալումից հետո, երբ Իրաքը՝ որպես տարածաշրջանային գործոն, դուրս եկավ շարքից, մնացին Իրանը և Սաուդյան Արաբիան, որոնք կարող էին գերակայություն հաստատել Պարսից ծոցում, իսկ դա աշխարհի համար կարևորագույն տարածաշրջան է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պապյանը:

Նա նկատեց, որ այդ հակամարտությունից կփորձի օգտվել նաև Թուրքիան: «Թուրքիան կփորձի Սաուդյան Արաբիայի միջոցով պայքար մղել Իրանի դեմ՝ որպես իր դարավոր մրցակցի և հակառակորդի: Այսինքն, Թուրքիայի համար սա ևս մարտահրավեր կլինի»,- ասաց Արա Պապյանը:

Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հասել են լարվածության գագաթնակետին, երբ Թեհրանում ամբոխը հարձակվել է Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա Էր-Ռիադում շիա քարոզիչ Նիմ ալ-Նիմրիմահապատժի ենթարկելու համար: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են եւ երկրներն իրենց ուժն ու սպառազինությունը սկսել են առավել ուժգին կերպով ցուցադրել Եմենում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում