Մշակույթ

Երևանի Սբ Հովհաննես եկեղեցի բերվեց Հովհաննես Մկրտչի աջը

1 րոպեի ընթերցում

Երևանի Սբ Հովհաննես եկեղեցի բերվեց Հովհաննես Մկրտչի աջը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սբ Հովհաննես եկեղեցում հունվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սբ Հովհաննես եկեղեցի բերվեց սրբի աջը: Այնուհետեւ մատուցվեց ուխտի Սբ Պատարագ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Երեվանի Կոնդ թաղամասի Սբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի խոսքով, Հովհաննես Մկրտչին յուրահատուկ դեր է վերագրվում համաշխարհային քրիստոնեական կյանքում: «Նա մանկուց ապրել է անապատում ճգնավորական կյանքով՝ ճաշակելով միայն մեղր, իսկ կենդանական տեսակից՝ միայն մորեխ: Արդարամտությամբ եւ աղոթքով է անցկացրել իր կյանքը մինչեւ Քրիստոսի գալստյան ավետիսը տարածելու առաքելությունն իրականացնելը: Քրիստոսի գալուստն ու Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվելն արդեն խոսում է այն մասին, որ Մկրտիչն ունի մեծագույն առաքելություն հոգեւոր աշխարհում եւ սրբերի դասումե:

Հովհաննես Մկրտչի մասունքն Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը: Դրան հաղորդակից լինելու հնարավորություն հավատացյալներն ունեն տարեկան երկու անգամ. Մկրտչի մահվան եւ ծննդյան օրերին: Սրբի մասունքը Սբ Հովհաննես եկեղեցում կմնա մինչեւ ժամը 17.00-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում