Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը 2015-ին ծանոթացել է 72 հազար այցելու
1 րոպեի ընթերցում
![Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը 2015-ին ծանոթացել է 72 հազար այցելու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/12/830847.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ու համալրված ցուցադրությանը 2015-ին ծանոթացել է մոտ 72 հազար այցելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: «Տարին աննախադեպ էր թուրք այցելուների քանակով: Այս տարի թանրագարանի վերաբացումից հետո թանգարան է այցելել Թուրքիայի 1000 քաղաքացի»,-ասաց Լուսինե Աբրահամյանը:
Նրա խոսքով` տարբեր երկրներից մոտ 71 պատվիրակություն է այցելել թանգարան, այդ թվում` ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եկած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահների գլխավորած պատվիրակությունները:
Ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ է այցելել Հանրապետության ու սփյուռքի 16 հազար աշակերտ և ուսանող: