Սպորտ

Բլատերը գլխավորել Է 2015 թվականին կարիերային անկումների համաշխարհային վարկանիշը

1 րոպեի ընթերցում

Բլատերը գլխավորել Է 2015 թվականին կարիերային անկումների համաշխարհային վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլային գործունեությունից ութ տարով հեռացված ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, Forbes-ի վարկածով, գլխավորել Է 2015 թվականին կարիերային անկումների համաշխարհային վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակչության կայքում:

Բլատերը, որը ՖԻՖԱ-ն գլխավորում Էր 1998 թվականից, մայիսի 29-ին վերընտրվել Էր հինգերորդ ժամկետով, իսկ արդեն հունիսի 2-ին ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի պատճառով հայտարարել Էր իր պաշտոնաթողության մասին: Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունները պետք Է տեղի ունենան 2016 թվականի փետրվարի 26-ին:

Բլատերը դեկտեմբերի 23-ին հայտարարել Է, որ ֆուտբոլում իր աշխատանքն ավարտված Է:

Կարիերային անկումների համաշխարհային վարկանիշի առաջին եռյակում տեղ են գտել նաեւ բրազիլացի խոշոր բանկիր Անդրե Էստեվեսը, որը նոյեմբերին ձերբակալվել Է «Պետրոբրազ» պետական Էներգետիկական ընկերությունում կոռուպցիայի գործին մեղսակցության կասկածանքով, եւ Գունավոր բնակչության առաջընթացի աջակցման ազգային ընկերակցությունը գլխավորած ամերիկուհի Ռեյչել Դոլեզալը, որը մերկացվել Է իր ռասայական ինքնությունը կեղծելու մեջ՝ իրեն ներկայացնելով որպես աֆրոամերիկուհի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում