ՀԱՊԿ որոշ գործընկերներ երկրորդական են համարում կոլեկտիվ անվտանգությունը. Խոսրով Հարությունյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ իր գործընկերների ուշադրությունը հրավիրում է մի պարզ հանգամանքի վրա: ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` եթե ռազմական արտաքին սպառնալիք է ձևավորվում ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկի նկատմամբ, այն պետք է դիտվի սպառնալիք կոլեկտիվ անվտանգությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով, Հայաստանը ՀԱՊԿ անդամության իր ամբողջ շրջանում առաջնորդվել է այդ շատ կարևոր թեզով:

«Երբ լարվածություն էր առաջանում աֆղանա-տաջիկական սահմանի վրա, Հայաստանը պատրաստկամություն էր հայտնում ներդրում ունենալ սահմանների ամրապնդման, կոլեկտիվ անվտանգության մակարդակի բարձրացման գործում: Թվում էր, թե որևէ առնչություն չենք կարող ունենալ, բայց Հայաստանը հայտնեց իր պատրաստակամությունը: Ցավոք, հարավկովկասյան տարածաշրջանի սպառնալիքների պարագայում մենք ՀԱՊԿ-ից նման վերաբերմունք չենք տեսնում»,-ասաց պատգամավորն` ընդգծելով, որ Ադրբեջանի արդեն սանձարձակ, ռազմական գործողությունների հավակնություները ոչ այլ ինչ են, քան սպառնալիք ուղղված ոչ թե Հայաստանին, այլ կոլելտիվ անվտագութանն ամբողջությամբ: Ըստ պատգամավորի, մինչդեռ մեր շատ գործընկերը, այդ թվում Կենտրոնական Ասիայի, հիմնականում առաջնորդվում են անհասկանալի տնտեսական հետաքրքրություններով` ստվերելով կամ երկրորդական դերակատարում վերապահելով` կոլեկտիվ անվտանգությանը:

Նախագահ Սարգսյանը, օգտվելով այն հանգամանքից, որ ներկայում ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, ուշադրություն է հրավիրել այդ հանգամանքի վրա: «Սերժ Սարգսյանն արձանագրել հետևյալ թեզը: Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, մենք պարտավոր ենք արձագանքել այն տարածաշրջանային մարտհրավերներին, որոնք սպառնալիք են ոչ միայն Հայաստանին, այլև կոլեկտիվ անվտանգությանը: Ռուս- թուրքական հարաբերությունների սրման ժամանակ, երբ կործանվեց ռուսական ինքնաթիռը, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Խաչատուրովը հայտարարություն էր արել: Եվ փոխանակ ՀԱՊԿ գործընկերները պաշտպանեն այդ հայտարարությունները, եղան արձագանքներ այն մասին, որ գեներալ Խաչատուրովին ոչ ոք չի լիազորել մեր անունից հայտարարություններ անելու: Սա խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ շրջանակներում կոլեկտիվ անվտանգության մոտեցում դեռևս չկա: Դեռևս գիտակցված չէ, որ սա մեկ միասնական ռազմաքաղաքական կառույց է և չի կարող ծառայել լոկ առանձին ռեգիոնների հետաքրքրությունների համար»-ավելացրեց պատգամավորը:

Նախագահի ելույթից հետո մեկնաբանություններ են հնչում այն մասին, թե արդյոք չպետք է քննարկվի ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու նպատակահարմարության հարցը: Խոսրով Հարությունյանը նշեց, որ նման խնդիր դրված չէ: «Ես չեմ կարծում և այդպիսի նույնիսկ ենթատեքստ չեմ տեսնում: Հայաստանը եղել է ՀԱՊԿ-ի հիմնադիրներից մեկը և այս ամբողջ ընթացքում իր կառոցողական մասնակցությունն է բերել կոլեկտիվ անվտանգության կայացմանը»,-հավելեց Խոսրով Հարությունյանը:

Մոսկվայում դեկտեմբերի 21-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Հայերեն English Русский

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով