Արձանագրված խախտումները չեն կարող ազդել հանրաքվեի վերջնական արդյունքների վրա. Վահրամ Բաղդասարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այն կարծիքին է, որ ընդդիմությունը հանրաքվեից հետո կեղծիքների և խախտումների մասին բարձրաձայնելուց բացի այլ ելք չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ նման կերպ ընդդիմությունը փորձում է արդարացնել վերջին ամիսների ընթացքում իրենց բարձրացրած հարցերն ու խնդիրները:

«Դուք ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունն այլ ելք ունե՞ր։ Քանի որ չունի որևէ պատճառաբանություն, բնականաբար, ինչ-որ կերպ պետք է գտնեին, որպեսզի արդարացնեին իրենց այս ամիսների բարձրացրած խնդիրները, և, բնականաբար, բոյկոտի ձևն են ընտրել։ Եվ եթե դուք ուշադիր նայեք բողոքների քանակը, երբևէ չի եղել նմանատիպ ընտրություն, որ նման քիչ քանակությամբ, այն էլ իրենցից մեծ բարդություն չներկայացնող խախտումների մասին են իրենք արձանագրել։ Ընդ որում՝ պետք է ասեմ, որ դեռ պետք է ուսումնասիրվի՝ այդ խախտումներն իրականում ովքեր են կատարել, գուցե դրանք սադրանքներ են եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահություն հայտնեց, որ արձանագրված փոքր խախտումները որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ հանրաքվեի արդյունքների վրա: «Դրանք բացարձակապես չեն կարող ազդեցություն ունենալ: Եթե դուք ինքներդ ուսումնասիրեք, թե ինչ խախտումներ են արձանագրված, կհամոզվեք դրանում»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե խախտումների մասին քիչ ահազանգեր են եղել, քանի որ հասարակությունը զզվել է կեղծված ընտրություններից, Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ հասարակությունը, հանրությունն իր վստահությունն է կորցրել ընդդիմության հանդեպ, և հասարակությունը չէ, որ պետք է այդ խախտումներն արձանագրեր, դրա համար կան քաղաքական ուժեր, վստահված անձեր, հանձնաժողովի անդամներ, դիտորդներ, և եթե այդ ամենը հանրագումարի եք բերում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանում ընդդիմությունը լուրջ խնդիրներ ունի: «Ես կարող եմ ասել, որ մենք լուրջ խնդիր ունենք ընդդիմադիր դաշտի հետ կապված և բազմիցս այդ մասին բարձրաձայնել ենք: Յուրաքանչյուր իշխանություն, եթե իր թիկունքում չզգա հզոր ընդդիմություն, իրեն արժանի ընդդիմություն, այդ իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենալու պետականության կայացման հարցում»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Հայերեն English

ԲԿ տեղափոխված դանակահարված 43-ամյա տղամարդը մահացել է. ոստիկանները ձերբակալել են տղամարդուն դանակահարած կնոջը

ԱՍՀ նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան

ԱՄՆ Մեծ կիրճում հեղեղումից հետո 1 մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ՝ անհետ կորել

Իրանը հայտարարել է ԱՄԷ–ում ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման մասին. ԱՄԷ-ն հերքել է հարձակումը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ հարձակումը Լարակ կղզու վրա

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին

Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին

Շրջակա միջավայրի նախարարը COP17-ի վերաբերյալ բանախոսությամբ է հանդես եկել դեսպանահավաքի մասնակիցների համար