Ոստիկանությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկության վերաբերյալ ստացել է 334 ահազանգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ժամը 22:00-ի դրությամբ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քվեարկության վերաբերյալ ստացել է 334 ահազանգ: Տվյալները ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: «Դրանցից 16-ը ստացվել է ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով, իսկ 318-ը՝ լրատվամիջոցների հրապարակումներով: 29 ահազանգ վերաբերել է քվեարկելն ուղղորդելուն, 18-ը տեղամասերի կուտակումներին, 18-ը՝ լրագրողական գործունեությունը խոչընդոտելուն, 20-ը՝ դիտորդական գործունեությունը խոչընդոտելուն, 24-ը՝ ընտրակեղծիքներին, 8 տեղամասերում՝ վստահված անձանց թվաքանակի խախտումներին, 31-ը՝ այլ անձանց փոխարեն քվեարկելուն, 5-ը՝ քարոզչությանը, 13-ը՝ ընտրացուցակների ճշգրտմանը, 4-ը վստահված անձանց նկատմամբ սպառնալիքին, 17-ը՝ կրկնակի քվեարկություններին, 7-ը՝ ընտրակաշառքին, 7-ը՝ բռնության կամ ծեծին, 2-ը՝ բաց քվեարկությանը, 2-ը՝ հարկադրանքին, 29 ահազանգեր էլ եղել են տեղեկատվական բնույթի, որոնց վերաբերյալ տրվել են պրզաբանումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Ստացված 234 ահազանգերից 30-ն արդեն ուղարկվել են նախաքննական մարմիններ, 114-ը՝ ըստ ենթակայության ուղարկվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան քննություն կատարելու նպատակով, իսկ մնացած 90-ի վերաբերյալ փաստերը դեռևս ստուգվում են:

Հայերեն English Русский

Կասեցվել է «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/08/26

Պետական աջակցությամբ իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ. Ռոմանոս Պետրոսյան

Ասիական ինդեքսները նվազել են - 14/08/26

Եղիազար Վարդանյանը դիտարկել է Ներքին Բազմաբերդ բնակավայրի դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը

496 ապօրինի հատված ծառ, 114.7 մլն դրամի վնաս՝ «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ

Դպրոցական և նախադպրոցական կրթության օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից

Լավրովն ԱՄՆ-ից պատասխան է պահանջել Ռուսաստանի տարածքի խորքերին հասցված հարվածների համար

Դավիթ Ղազինյանը ներկայացրեց տարածքային կառավարման, տրանսպորտի, ջրային և էներգետիկ ոլորտների իր առաջնահերթությունները

Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է