«Լռության 100 տարին. Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» գիրքը կներկայացվի Հռոմում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնի կողմից «Լռության 100 տարին. Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» խորագրով գիրքը դեկտեմբերի 16-ին կներկայացվի Հռոմի Libreria Arion Montecitorio գրախանութում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստան կատարած այցի հիման վրա ստեղծված գիրքն իտալախոս ընթերցողներին պատմում է հայ ժողովրդի մեկդարյա ցավի ու Թուրքիայի մեկդարյա ժխտման մասին:

Իտալիայում Հայաստանի դեսպանության և «Արմենպրես» լրատվական գործակալության աջակցությամբ լույս տեսած այս աշխատությունը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների պատմությունների կողքին ներկայացնում է պատմական իրողությունն իր փաստական կողմերով: Գրքի համահեղինակներն են իտալացի լրագրողներ Ալեսսանդրո Արամուն, Ջիան Միքալեսսին և Աննա Մացոնեն: Իտալիայում լույս տեսած գրքի նախաձեռնողն «Ասադաքահ» իտալա-արաբական կենտրոնն է: Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև Ջիանկարլո Պագլիարինին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, ինչպես նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

«Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի» գիրքը ներկայացնում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայերի սարսափելի և սիստեմատիկ ոչնչացման մասին:

Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց իտալացի լրագրող Ալեսսանդրո Արամուն և հայտնի իտալացի լուսանկարիչ Ռոմուլո Էուկալիտոն Երևանում հանդիպել են վերջին ականատեսներին այն ողբերգության, որը Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել: «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի» գիրքը ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանը նոր սերնդի միջոցով բախվում ընդհանուր հիշողության մարտահրավերին՝ որպես ինքնության անբաժան տարր: Այն հատուկ անդրադարձ է կատարում հայ կանանց և նրանց ունեցած դերին: Մասնավորապես խոսվում է այն մասին, որ հայ կանայք իրենց քաջության և ուժի շնորհիվ կարողացել են կենդանի պահել մշակույթն այն մարդկանց, ում ոչնչացնելու գործում թուրքերը ձախողվել են: Գրքի հեղինակները փաստել են նաև, որ մեր օրերում հայերը Մերձավոր Արևելքում տառապում են մեկ այլ ցեղասպանությունից իսլամիստ արմատական ԻԼԻՊ-ի կողմից:

Հայերեն English

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին