Հասարակական

Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանաշինության համար հանգանակվեց ավելի քան 10.3 միլիոն դոլար

1 րոպեի ընթերցում

Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանաշինության համար հանգանակվեց ավելի քան 10.3 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2015-ը համայն հայության ջանքերով հանգանակեց 10 միլիոն 378 հազար 465 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մեր տունը» խորագրով համահայկական դրամահավաքի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին Արցախում: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը մեկնարկել է նոյեմբերի 26-ին` ժամը 22:00-ին:

Հեռուստամարաթոն 2014-ին հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է 1992թ. մարտի 3-ին` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղումբարեսիրական օգնության եւ ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենյակներով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում