Թուրքիան ձգտում է տապալել Սիրիայում ռուսական հակաահաբեկչական գործողությունները. վերլուծություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան վաղուց էր ձգտում տապալել Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունները Սիրիայում` պարբերաբար տարբեր առիթներ փնտրելով ու ռուսական ռազմատիեզերական օդուժին մեղադրելով իր օդային սահմանը խախտելու մեջ, սակայն ռուսական կողմը գրագետ գործողություններով հիմնավորում էր, որ իր քայլերն ուղղված են բացառապես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերը խոցելուն և սահմանը խախտելու թուրքական մեղադրանքներն անհիմն են:

Նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում կործանելով ռուսական օդուժի Սու-24 ռազմական ինքնաթիռը` Թուրքիան մի քանի խնդիր է լուծում. նախ` սիրիական արդեն հնգամյա պատերազմի սկզբից ի վեր շատ է խոսվել, որ Թուրքիան մեծ դերակատարություն ունի իրավիճակի հրահրման, զինյալներին զենքի մատակարարման, ահաբեկիչների պատրաստման հարցում: Այսպիսով` Ռուսաստանը կարող էր խառնել Թուրքիայի խաղաքարտերը` մանավանդ որ «Իսլամական պետության» հաշվեհարդար գործողություններն ու ամբողջ աշխարհում մեծ թափ առած ահաբեկչությունների ալիքը Ռուսաստանին չվախեցրին, չստիպեցին կանգ առնել, բոլորովին հակառակը` եվրոպական որոշ երկրների մղեցին ավելի վճռական գործողությունների ու առավել պարզորոշ դարձրին ահաբեկչության ախտի դեմ Ռուսաստանի և Արևմուտքի համատեղ գործելու անհրաժեշտությունը:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ներքին բազմաթիվ խնդիրների, ներքաքաղական ճգնաժամը հաղթահարելու բեռի տակ կքած, բռնաճնշումներով կառավարվող հասարակություն ունենալու պարզորոշ նշմարվող ապագայով Թուրքիան փորձում է հաճոյանալ Արևմուտքին` ինքնաթիռի կարծանումից քիչ ժամանակ անց հայտարարելով, որ հարցը տեղափոխելու է ՆԱՏՕ և ՄԱԿ` փաստացի ավելի սրելով Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունների դեմ ԱՄՆ-ի, եվրոպական որոշ երկրների կոմպրոմիսի չգնացող դիրքորոշումը:

Կողմերն, այդուհանդեձ, չեն շտապում գնահատական տալ, թե երկկողմ հարաբերությունների վրա ինչպես կանդրադառնա այս միջադեպը: Ակնհայտ է, սակայն, որ աշխարհաքաղաքական հարցերում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների անջրպետը խորանում է: Ռուսաստանի համար միանշանակ է դառնում, որ ահաբեկչության դեմ գործողություններում հանձին Թուրքիայի դաշնակցություն փնտրել չի կարող: Ավելին, զգուշանալ է պետք. ՌԴ գործողությունները ևս մեկ անգամ ոչ նպաստավոր լույսի ներքո ՆԱՏՕ-ում և ՄԱԿ-ում ներկայացնելու առիթը Թուրքիան բաց չի թողնի:

Նանե Արամյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին