Հայկական ՏՀՏ ընկերությունները եվրոպական ավտոարշավից վերադարձել են 300 պայմանավորավածություններով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 18 երկրներում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավի մասնակիցները վերադարձել են ավելի քան 300 նախնական պայմանավորվածություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները ներկայացրին մեկ ամիս տևած ճանապարհորդության արդյունքները և մատանշեցին հետագա անելիքները:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրն իրականացվել է հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը: Ծրագրին մասնակցել են հայկական 26 ՏՀՏ ընկերությունների 36 պատվիրակներ: Ավտոարշավը ներառել է 18 երկիր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 12 պաշտոնական և ավելի քան 30 անհատական հանդիպումներ Վիեննայում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում և Սոֆիայում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ սա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների հաջողությունները, այլ Հայաստանի բարենպաստ ներդրումային միջավայրը ներկայացնելու լավ ձևաչափ էր, որը պետք է շարունակական լինի` ներառելով նաև տնտեսության այլ ոլորտները:

«Սա ոգևորիչ ու գործնական քայլ էր: Մենք դեռ այս նախագծի արդյունավետությունը պետք է գնահատենք, տեսնենք` ինչ հաջողություններ ունեցանք»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ ձեռք են բերվել մի քանի պայմանավորվածություններ, մասնավորապես, լեհ և գերմանացի գործընկերների հետ: «Ես` որպես կառավարության ներկայացուցիչ, մասնակցել եմ Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած հայ-լեհական համաժողովին, որի ժամանակ նկատեցինք շահագրգռություն ընդհանուր կապիտալով ընկերությունների հիմնման, որի արտադրանքը կուղղվի նաև ԵԱՏՄ շուկա»,-նշեց Էմիլ Տարասյանը` հավելելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՏՏ-ում, այլև գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համատեղ ձեռնարկությունների հիմնմանը:

«Գերմանիայում, երբ ներկայացվեց ՀՀ ներդրումային դաշտի առանձնահատկությունները, պարզվեց, որ իրենք ունեն ՏՀՏ ոլորտի ստեղծագործական լուծումների կարիք և պատրաստակամություն հայտնեցին տալ պատվերներ մեր կազմակերպություններին` ստանալու համար արդյունավետ լուծումներ»,-նշեց էկոնոմիկայի փոխնախարարը: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով` ավտոարշավը թույլ տվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին ձեռք բերել փորձ, տեսնել, թե ինչպես են աշխատում իրենց գործընկերները Եվրոպայում: Նա հայտնեց, որ արդեն սկսել են պատրաստվել հաջորդ արշավին, որը կկայանա 2016-ին ԱՄՆ-ում և Կանադայում: «Նախատեսում ենք մեկնել Նյու Յորք, որտեղից էլ տարբեր քաղաքներ ու տեխնոլոգիական կենտրոններ: Բանակցություններ ենք սկսել Միացյալ Նահանգներում մեր ավտոարշավի հովանավորների հետ»,-ավելացրեց Վահան Շաքարյանը:

Էմիլ Տարասյանն էլ շեշտեց, որ միջոցառումների ճանապարհային քարտեզը գծվում է` հաշվի առնելով մասնակից ընկերություններին հետաքրքրող շուկաներն ու արտասահմանյան ընկերությունները:

Ծրագրի իրականացմանն աջակցել են ԼՂՀ կառավարությունը, «Ռեսո», «Արկոլադ», «Արփինետ» ընկերությունները, Համաշխարհային հայկական կոնգրեսը:Ծրագրի գլխավոր հովանավորներն են «Լոֆթ» և «Սիթիմոբիլ» ընկերությունները, իսկ գլխավոր ֆինանսական գործընկերն ու աջակիցը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն է:

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա