Հասարակական

Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին

1 րոպեի ընթերցում

 Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի մարդասիրական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՄՆ արտաքին օգնության համակարգող Ալինա Ռոմաբովսկին, ով վերահսկում է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունն ուղղված Եվրոպայի և Եվրասիայի 30 երկրներին:

«Այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ջրային ենթակառուցվածքների բարելավմանը և ականազերծման իրականացմանը այդ շրջանում: Մենք շարունակելու են մեր օժանդակությունն այդ նպատակների իրականացմանը` ապահելով տեղի բնակչության անվտանգությունը»,- վստահեցրեց Ռոմաբովսկին:

Միացյալ Նահանգները Ղարաբաղին օգնություն սկսել է տրամադրել 1998 թվականից, որն առ այսօր կազմել է շուրջ 61 միլիոն դոլար: ԱՄՆ հայկական կազմակերպությունները հորդորել են այդ երկրի Կոնգրեսին և կառավարությանը՝ այս տարի Ղարաբաղին հատկացնել 5 միլիոն դոլար, ևս 40 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում